|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է: Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: