|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող “Մեծ Եվրոպա” մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր եւ գրոսմայստերներ Սանդրո Մարեկոյի (Արգենտինա), Վլադիսլավ Նեվեդնիչիի (Ռումինիա), Եվգենի Սվեշնիկովի (Լատվիա) եւ միջազգային վարպետ Պրասանա Վիշնուի (Հնդկաստան) հետ գլխավորում են աղյուսակը. հայտնում է armchess.com-ը:
Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Ավետիք Գրիգորյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով: