|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների մասնակցությամբ, տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինության ընթացիկ վիճակին վերաբերող հարցեր, որոնց շուրջ ելույթներով հանդես են եկել բանակի հրամանատարների տեղակալներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները. հայտնում է ՊԲ կայքը: