|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից: Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին: Իսկ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Երեկ ԱԺ-ից «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ աշխատավարձերի պահում է եղել, եւ դա բացատրել են ապրիլի 9-ի նիստից բացակայությամբ: Թղթակցի գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքան գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր: