|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը երեկ բանաձեւ է ընդունել, որով ճանաչել է ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել ԱՄՆ նախագահին ու Սենատին` նույնպես ճանաչել եւ աջակցել ինքնիշխան եւ ժողովրդավար երկրի անկախությանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ Դատի արեւմտյան ճյուղը:
Բանաձեւը ներկայացվել է սենատոր Էդվին Մյուրեյի կողմից, որում նշվում է, որ ԱՄՆ Լուիզիանա նահանգը աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին ուղղված ազատ եւ անկախ պետության կերտմանը: