|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրոպական Միության անդամ 27 երկրները որոշել են չերկարաձգել Սիրիայի նկատմամբ կիրառված զենքի էմբարգոն: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգի հայտարարության մեջ. հայտնում է Reuters-ը:
ԵՄ Խորհրդի նիստում որոշվել է նաև 1 տարով երկարաձգել Բաշար Ասադի կառավարության դեմ բոլոր տնտեսական, առևտրային պատժամիջոցները:
Այսպիսով՝ զենքի էմբարգոյի ռեժիմը պաշտոնապես չի կասեցվել, այն պարզապես չի երկարաձգվել և կդադարի ուժի մեջ լինել ժամկետը լրանալուն պես՝ հունիսի 1-ին: