|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայիսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Գերնան Կորդոսոյի գլխավորած պատվիրակությանը. հայտնում է Vesti.az-ը:
Հանդիպման ընթացքում Ալիևը շեշտել է 2 երկրների միջև հարաբերությունների արագ զարգացումը և նշել փոխադարձ այցելությունների կարևորությունը:
Կարդոսոն, իր հերթին, նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտ լինել 2 երկրների հարաբերությունների զարգացմանը:
Կողմերն ընդգծել են քաղաքական և առևտրա-տնտեսական հարաբերությունների հաստատման նպաստավոր պայմանները: Բացի այդ, քննարկվել են հարցեր` կապված Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հետ: