|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Մախաչկալայի դատական հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել 8 մարդ. տեղեկացնում է Интерфакс-ը: Ընդ որում` երկրորդ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր:
«Նախ` պայթեցվել է մի ավտոմեքենա, այդ ժամանակ զոհեր չեն եղել: Մի քանի րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոտացել է երկրորդ պայթյունը, որն էլ հանգեցրել է մարդկային զոհերի»,- գործակալությանը հայտնել է Դաղստանի ՆԳՆ աղբյուրը:
Նախնական տվյալներով` պայթուցիկ սարքերը գործի են դրվել հեռակառավարմամբ: