|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում մաքսանենգները մազութի ցիստեռն են պայթեցրել, ինչի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել` 4 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի գյուղերից մեկում. տեղեկացնում է SalamNews-ը:
Ցիստեռնը պատկանել է տեղի բնակիչների, որոնք թաքցրել են այն կիսակառույց շինությունում: Այդ մասին իմացել է նրանց հարեւանը եւ հայտնել է ոստիկանությանը: Երբ ոստիկանները մոտեցել են կիսակառույցին, ցիստեռնի տերերը այրել են մազութը: