|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանը հրաժարվում է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իր միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչի հարցում. այսօր հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Ըստ նրա` Իրանի միջուկային ծրագիրը շատ բարդ է, հին պատմություն ունի:
Ամանոն ընդգծել է, որ բոլոր պետությունները, այդ թվում` Իրանը, պարտավորություններ ունեն ԱԷՄԳ-ի առաջ: «Դա մեր նպատակն է եւ այդպիսին են մեր չափանիշները»,- հայտարարել է նա:
Ըստ Ամանոյի` գործակալությունը չի կարող ստուգել` Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակների համա՞ր է մշակվում, թե՞ ոչ: Միաժամանակ, տեղեկություն կա, որ Իրանը ներգրավված է պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: «Անհրաժեշտություն կա պարզաբանումների, սակայն Իրանը չի համագործակցում մեզ հետ»,- ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը: