|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ժամը 13:15-ի դրությամբ` «Սպայկա»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը:
Նրա խոսքով` այժմ հրշեջները շարունակում են աշխատանքները, քանի որ դեռևս կան կրակի օջախներ, բայց 1-1,5 ժամ անց կրակը լիովին կմեկուսացվի:
Դեպքի վայրում է նաև Սերգո Կարապետյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Սպայկան» կարևոր նշանակություն ունի գյուղմթերման շուկայում, և որ վարչապետն իրեն հանձնարարել է քննարկել այս հարցը:
Քիչ անց լրագրողները հնարավորություն կունենան զրուցելու «Սպայկա»-ի ներկայացուցչի հետ: