|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի՝ իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Թե ինչու, թերթին չի հաջողվել պարզել:
Մ. Հարությունյանը միայն հաստատել է տեղեկությունը՝ որևէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները: Հիշեցնենք, որ Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է: