|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներով տեղեկություն էր պտտվում Երևան քաղաքի բնակիչ, Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանի ուսանող Արմեն Մուրադյանի անհետացման մասին: Նա մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից, և մինչ այսօր ոստիկանությանը չէր հաջողվում գտնել նրան: Տղային վերջին անգամ տեսել էր տաքսու վարորդը, ով մայիսի 11-ին նրան հասցրել էր Երիտասարդական մետրոյի մոտ:
Քիչ առաջ Արմենի մայրը` տիկին Անահիտը, yerkir.am-ին հայտնեց, որ իրեն զանգահարել է ավագ որդին և հայտնել, որ եղբայրը Դիլիջանում է, և այժմ իրենք գնում են նրա հետևից: Մանրամասներն` ավելի ուշ: