|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օրերս, ՊԲ հրամանատարության աջակցությամբ, բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում կազմակերպվեց «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած շուրջ 30 սփյուռքահայ ուսանողների այցը երկրի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը:
Սփյուռքի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցները եղան նաև հայ-ադրբեջանական շփման գծում և ծանոթացան մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:
Մայիսյան հաղթանակներին նվիրված նման այցեր կազմակերպվեցին նաև առաջնագծի այլ հատվածներում, որոնցում ներգրավվեցին հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: