|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռիխարդ Վագների «Տանհեյզեր» օպերայի նոր բեմադրությունը լուրջ սկանդալի պատճառ է դարձել Դյուսելդորֆում: Ներկայացման գործողությունները տեղափոխվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ, եւ հանդիսատեսին շոկի մեջ են գցել ֆաշիստների դաժանությունների տեսարանները, այդ թվում` զանգվածային սպանությունները համակենտրոնացման ճամբարների գազախցերում: Բրիտանական The Guardian թերթը գրում է, որ առավել զգայունները անգամ հայտնվել են հիվանդանոցում:
Դյուսելդորֆի հրեական համայնքը ներկայացումն անճաշակ է համարել: Իսկ թատրոնի ադմինիստրացիան որոշել է հանել օպերան խաղացանկից:
Ի դեպ, Վագները եղել է Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտորը: