|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Պակիստանում, որտեղ համընդհանուր ընտրություններ են, հրազենից սպանվել է երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորության թեկնածու: Դեպքը տեղի է ունեցել Կարաչի մեգապոլիսում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով` մի խումբ զինված ծայրահեղականներ հարձակվել են պատգամավորության թեկնածու Շաքիլ Ահմեդի եւ նրա թիկնապահների վրա այն պահին, երբ նրանք դուրս գալիս են եղել ընտրական շտաբից:
Պակիստանի ՆԳՆ տվյալներով` նախընտրական արշավի սկզբից երկրում արդեն 130 մարդ է սպանվել ծայրահեղականների կողմից: