|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պակիստանի Կարաչի քաղաքում, որտեղ մայիսի 11-ին մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի համընդհանուր ընտրությունները, պայթյուն է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 5 մարդ. հայտնում է France-Presse-ը:
Ռումբը պայթել է Ժողովրդական կուսակցության թեկնածուի մեքենայի մոտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 36 մարդ, նրանցից ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են: Պատգամավորը չի տուժել: