|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նորվեգիայի 76-ամյա թագավոր Հարալդ Հինգերորդը իրագործել է իր վաղեմի երազանքը` 4 օր ապրել է Ամազոնի յանամոմո հնդկացիների գյուղում: Միապետի ճանապարհորդությունը տեղի է ունեցել ապրիլին, սակայն այդ մասին հայտնի է դարձել կիրակի օրը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Թագավորն արդեն 40 տարի գլխավորում է Կուսական բնության համաշխարհային հիմնադրամի նորվեգական մասնաճյուղը: Հնդկացիների գյուղակում նա ապրել է 120 հնդակցու հետ մի տանիքի տակ, քնել ցանցաճոճում, նաեւ մասնակցել է հնդկացիների որսին: