|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Yerkir.am-ում հրապարակված «Ընտրակաշառքի ակնհայտ դեպք» վերտառությամբ տեղեկատվությանն ընթացք տալու համար yerkir.am-ը դիմել է ոստիկանություն, որտեղ մեզ խոստացան ուսումնասիրել այն:
Ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը yerkir.am-ին հավաստիացրեց, որ ոստիկանությունն ուշի ուշով ուսումնասիրում է լրատվամիջոցներում տեղ գտած ինֆորմացիաները և անհրաժեշտության դեպքում դրանց ընթացք տալիս:
Սպասենք և տեսնենք, թե ինչպես կարձագանքի ոստիկանությունն այս և ընտրակաշառքի վերաբերյալ մեր կայքում տեղ գտած բազմաթիվ այլ հրապարակումների: