|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հարազատ վարչական շրջանում էր` Ավանում: Տարոն Մարգարյանը իր ելույթում դիմելով «շատ սիրելի ավանցիներին», տանտիրոջ իրավունքով հայտարարեց, որ իր փոքր տանն է: Նա խոստացավ, որ վերընտրվելու դեպքում ավելի լավ Ավանից էլ ավելի լավ Ավան կարող ենք ունենալ, եւ այդպես` բոլոր վարչական շրջաններում:
«Մեր փոքր տան օրինակը տարածենք մեր մեծ տան վրա, ունենանք ավելի լավ Երեւան»,- կոչ արեց նա եւ նշեց, որ ավանցին միշտ հպարտ է եղել, վստահեցրեց, որ այդ հպարտությունն ավելանալու է:
Մարգարյանը հայտարարեց, որ խոստումներ չեն տալիս, գործով են ապացուցում ամեն բան: Նա նաեւ նշեց, որ թեեւ Ավանը բարեկեցիկ եւ համարավետ վարչական շրջան է, բայց այստեղ էլ կան անելիքներ, բազում չլուծված խնդիրներ: «Մենք քիչ ենք խոսում, բայց աշխատում ենք»,- ելույթն այսպես եզրափակեց գործող քաղաքապետը: