|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված ուղերձի վերաբերյալ, որում նախագահը դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» բառից:
«Ցավոք, Օբաման Հայոց ցեղասպանությունը հիշատակելու և դատապարտելու հարցում դարձյալ նախընտրեց հետևել Թուրքիայի` բերանը փակելու քաղաքականությանը: Թուրքական ճնշման տակ Օբաման բացեիբաց հետ է կանգնում Ցեղասպանությունը ճանաչելու խոստումից, որը նա տվել էր դեռ սենատոր եղած ժամանակ: Թուրքիայի ժխտողական այս քաղաքականությունը, որին հետևում է նաև Օբաման, չի կարող խոչընդոտել անպատիժ մնացած հանցագործության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին»,- մասնավորապես գրված է հաղորդագրության մեջ: