|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրահանձնաժողովն այսօր հանձնարարել է ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսել Սերբիայի հետ. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Եվրահանձնաժողովը ենթադրում է, որ Սերբիան արմատական քայլեր է կատարում Կոսովոյի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով Եվրահանձնաժողովը հանձնարարում է բանակցություններ սկսել Սերբիայի հետ ԵՄ-ին միանալու վերաբերյալ»,- ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Սերբիայի կառավարությունը հավանություն է տվել Կոսովոյի հետ հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի նախագծին: