|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունն արգելել է իր ինքնաթիռներով տափակամռութ շներ ու կատուներ տեղափոխել: Այդ մասին հաղորդագրությունը տրամադրվել է բոլոր տուրօպերատորներին. տեղեկացնում է Интерфакс-ը:
Որոշումը կայացվել է անասնաբույժների խնդրանքով, որոնք մտահոգություն են հայտնել, որ այդ կենդանիների դժվար շնչառության հետեւանքով մեծ է գերատաքացման ռիսկը:
Brussels Airlines-ի ներկայացուցչի խոսքերով` փոքրիկ տնային կենդանիներին հաճախ ինքնաթիռում պահում են ճանապարհորդական պայուսակներում, ինչը նրանց մոտ դեպրեսիա է առաջացնում եւ շնչառական խնդիրներ: