|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 20-ին` Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը հեռարձակեց բացառիկ տեսաֆիլմ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի` ֆիլմը նկարահանվել է մի քանի ամիս շարունակ: Տեսաֆիլմի հեղինակ Ռեմի Վորանոն ամիսներ շարունակ նկարահանումներ է իրականացրել Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել է Ֆրանսիայում` Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում: Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ:
Տեսաֆիլմում Հենրիխ Մխիթարյանը, նրա մայրը` Մարինա Թաշչյանը, խոսում են Հենրիխի անցած ճանապարհի մասին: Հենրիխ Մխիթարյանին գնահատում են նրա գործընկերները, նրա գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Տեսաֆիլմում օգտագործված են նաեւ արխիվային կադրեր Հենրիխ Մխիթարյանի մանկությունից, կադրեր Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի անցած ճանապարհից: