|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահը երդման արարողությունից հետո պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետ, 20-օրյա ժամկետում՝ ձևավորել նոր կառավարություն:
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հարցը: Որոշվել է, որ Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը կշարունակեն պաշտոնավարել: Կառավարության մյուս անդամների մասին ՀՀԿ-ն որոշում դեռ չունի: