|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ամենամյա զեկուցի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցելու հարցում համաձայնություն չկա, եւ գործընթացը դեռեւս ամենասկզբում է, թեեւ բանակցությունների երկարատեւ շրջան է անցել. տեղեկացնում է Regnum-ը:
Նրա խոսքերով` Թուրքիան պարտավոր է ընդունել եվրոպական արժեքները:
Իր հերթին, Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարար Լյուսինդա Քրեյթոնը նշել է, որ Թուրքիան եւ Եվրամիությունը չեն օգտագործել իրենց հարաբերությունների ամբողջ ներուժը: Նա հավելել է, որ ԵՄ-ն Անկարայից նոր սահմանադրություն եւ քրդական հարցի կարգավորում է սպասում: