|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Երեւանի բյուջեի քննարկման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ Երեւանի վարչական շրջանների անհամաչափ զարգացմանը:
Տնտեսագետը նաեւ հարց բարձրացրեց, թե ինչու տասնամյակներով կանգ առած մեծ շինարարությունների տերերը չեն տուգանվում, այն դեպքում, երբ սովորական անհատ քաղաքացիներին հետեւողականորեն տուգանում են կիսատ շինարարության համար:
Վարչական շրջանների անհամաչափ զարգացման առումով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր քաղաքային բյուջեի 80 միլիարդ դրամից ընդամենը 20 միլիարդ դրամ է ծախսվում է վարչական շրջանների կողմից: Բնական է, նշեց Արծվիկ Մինասյանը, որ այս պայմաններում համաչափության խնդիրը լուծված չէ: