|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այս պահին մոտ 250 պռոշյանցիներ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Երևան-Աշտարակ մայրուղու` Պռոշյան գյուղի ճանապարհահատվածում:
Գյուղացիները բողոքում են Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով` նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանին ձերբակալելու դեմ: Նրանք համոզմած են, որ կալանքի տակ գտնվող երիտասարդները կապ չունեն գյուղապետի սպանության հետ:
Հիշեցնենք, որ երեկ էլ բաց նամակով հանդես էր եկել ձերբակալվածների հայրը` նշելով, որ իր որդիները կապ չունեն մեղսագրված հանցանքի հետ:
Գյուղացիները պատրաստվում են բողոքի ակցիան շարունակել Վերաքննիչ դատարանի առջև, որտեղ այսօր` ժամը 16:00-ին, նշանակված է կալանված երիտասարդների պաշտպանի` կալանքի որոշումը վիճարկելու գործով առաջին նիստը: