|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ իր եկամուտների հայտարարագրում կնոջ եկամուտների մասին տեղեկություն չի ներկայացրել, քանի որ իրենք եկեղեցով են ամուսնացած. հայտնում է РИА Новости-ն:
Քաղաքական գործչի խոսքերով` այդ դեպքում կնոջ եկամուտների հայտարարագիր կարելի է չկազմել: «Եկեղեցական ամուսնությունը ավելորդ փաստաթղթեր չի ենթադրում»,- շեշտել է Ժիրինովսկին:
Պաշտոնական տվյալների համաձայն` 2012-ին Ժիրինովսկին վաստակել է մոտ 2,5 մլն ռուբլի: Նրան են պատկանում մի քանի հողատարածք, երկու կիսակառույց տուն, ГАЗ-21 մեքենա, ինչպես նաև բնակարան Մոսկվայում: