|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայում ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն. հայտնում է Associated Press-ը:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն` Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 51%-ը, իսկ ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսի` 49%-ը:
Կապրիլեսը, սակայն, հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները: Ընդդիմության ներկայացուցիչը համարում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, իսկ «Վենեսուելայի այժմյան իշխանությունը ավելի քիչ լեգիտիմ է, քան Չավեսի օրոք»:
«Այսօր գլխավոր պարտվողը դու ես, ժողովուրդը քեզ չի սիրում»,- ասել է Կապրիլեսը`դիմելով Մադուրոյին: