|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆրանս-լիբանանյան գործարար Զիյադ Թաքիեդդինը անվտանգության երաշխիքներ ստանալուց դեպքում պատրաստ է ապացույցներ տրամադրել, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին 2007-ին ֆինանսավորել է Նիկոլա Սարկոզիի նախագահական քարոզարշավը: Այդ մասին գործարարը հայտարարել է այսօր մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է այն բանից հետո, երբ երեկ ոստիկանությունը խուզարկել է նրա փարիզյան բնակարանը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Խուզարկությունը տեւեց 12 ժամ, սակայն այն, ինչ նրանք փնտրում էին, այնտեղ չէր»,- հայտարարել է Թաքիեդդինը` հավելելով, որ փաստաթղթերը պահվում են 4 հոգու մոտ, ովքեր Ֆրանսիայում չեն:
Ավելի վաղ նույն գործի շրջանակներում խուզարկություն էր կատարվել նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանի փարիզյան գրասենյակներում:
Տեղեկատվությունը, թե Քադաֆին ֆինանսավորել է Սարկոզիին, առաջին անգամ շրջանառվեց 2011-ի մարտին, երբ Քադաֆիի որդին Euronews-ին հայտնեց, որ Լիբիայի իշխանությունները Ֆրանսիայի նախագահից պահանջում են վերադարձնել նրան տրամադրված գումարները: Սարկոզին այդ հավաստիացումները «ծիծաղելի» է որակում: