|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Արշավինի` ակումբը լքելու հնարավորության մասին:
«Անդրեյ Արշավինը ամռանը հնարավոր է հեռանա թիմից: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ նա իր աշխատանքով հարգանքի է արժանի: Յուրաքանչյուր պարապմունքի նա ներդնում է իր ողջ ներուժը: Լավ օրինակ է ծառայում թիմակիցներին: Եթե դուք հետևեք Արշավինին, ապա ինքներդ էլ կգնահատեք դա»,- ասել է Վենգերը:
Տեղեկացնենք, որ ռուս կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է մտել փետրվարի 20-ին: Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Արշավինը կարող է այս տարի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: