|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը նախորդներից տարբերվում է ևս մեկ հանգամանքով: Հանրահավաքներին մասնակցում են նաև իշխանության ներկայացուցիչներ: Նախօրեին Բաղրամյան փողոցում էին ԵՊՀ ուսխորհրդի ՀՀԿ-ական երիտասարդները, ովքեր օրեր առաջ ցրում էին դասադուլի պահանջով բուհերի մոտ ցույց անողներին»,- գրում է «Հրապարակը»:
Թերթի թղթակիցը դեպքի վայրում նկատել է նաև վարչապետի օգնականներին: Թերևս իրավիճակը դեպքի վայրից իրենց ղեկավարներին հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու նպատակով են նրանք մասնակցում հանրահավաքներին ու երթերին: