|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն այսօր հայտարարել է, որ հետ է կանչել բելգիական քաղաքացիություն ստանալու` իր հայցադիմումը: «Ես երբեք չեմ ցանկացել լքել Ֆրանսիան, առավել եւս` խուսափել հարկեր վճարելուց»,- ասել է նա le Monde թերթին տված հարցազրույցում:
64-ամյա միլիարդատերը, որի կարողությունն, ըստ Forbes-ի, 2011-ին եղել է 41 մլրդ դոլար, վստահեցնում է, որ առաջնորդվել է բացառապես իր գործունեությունը Բելգիայում ընդլայնելու նկատառումներով: Սակայն «Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով»` միտքը փոխել է եւ հետ կանչել հայցադիմումը` «ցանկանալով ցույց տալ իր նվիրվածությունը Ֆրանսիային եւ հավատը երկրի ապագայի նկատմամբ»: