|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինական «Շախտյոր»-ի ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկը` հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, կարող է դառնալ նոր ռեկորդի հեղինակ:
Այդ կապակցությամբ «հանքափորներ»-ի ամենավառ երկրպագուներից մեկը` երգչուհի Գայտանան, ով «Шахтер - Чемпион» երգի հեղինակն է, խոստացել է` եթե Մխիթարյանին հաջողվի առաջնությունում խփել 25 գոլ` այդպիսով սահմանելով նոր ռեկորդ, նա այդ երգը Հենրիխի համար կկատարի հայերեն լեզվով:
«Ես երկրպագում եմ «Շախտյոր»-ին, այն Ուկրաինայի լավագույն ակումբն է: Ցանկանում եմ նրանց քաջալերել առաջնության վերջին խաղերում, հատկապես` Մխիթարյանին: Նրա առջեւ հեշտ խնդիր չի դրված` դառնալ ռեկորդի հեղինակ: Կարծում եմ` «Շախտյոր»-ի հիմնը հայերենով հրաշալի կհնչի: Դա նրա համար խթան կլինի: Հուսով եմ` նա կօգնի թարգմանության հարցում»,- երգչուհու խոսքերն է մեջբերում terrikon.com-ը: