|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չեռնոգորիայի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը հաղթող է ճանաչվել ապրիլի 7-ին կայացած նախագահական ընտրություններում:
ԿԸՀ-ի` ապրիլի 8-ին հրապարակած արդյունքների համաձայն` Վույանովիչը հավաքել է ընտրողների ձայների 51,2%-ը: Նրա ընդդիմադիր թեկնածու Միոդրագ Լեկիչը ստացել է ձայների 48,8%-ը:
Հիշեցնենք, որ երեկ Վույանովիչը հեռուստաուղերձում հայտարարել էր իր հաղթանակի մասին։ Լեկիչն, իր հերթին, այդ հայտարարությունը համարել էր «պետական հեղաշրջում» և ընդգծել, որ իր կողմնակիցները չեն համակերպվի գողացված ձայների հետ։