|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չիլիացի փորձագետներն այսօր արտաշիրմել են հանրահռչակ բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Պաբոլ Ներուդայի աճյունը: Նրանց կարծիքով` հնարավոր է` բանաստեղծին թունավորած լինեն բռնապետ Աուգուստո Պինոչետի գործակալները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Չիլիի դատական բժշկության ծառայության ղեկավար Պատրիսիո Բուստոսը լրագրողներին հայտնել է, որ բանաստեղծին կարող էին թունավորած լինել ցանկացած դեղամիջոցի մեծ չափաբաժնով, օրինակ` մորֆիի:
Ներուդան մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 23-ին Սանտյագոյի հիվանդանոցներից մեկում` պետական հեղաշրջումից մի քանի օր անց: Պաշտոնական վարկածով Նոբելյան մրցանակակիրը մահացել է քաղցկեղից: