|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը Կիպրոսին 2011-ին տրամադրած 2,5 մլրդ եվրոյի վարկը կվերաձեւակերպի. տեղեկացնում է Интерфакс-ը: «Մենք մեր ավանդը ներդնում ենք: Եվրահանձնաժողովի խնդրանքով մենք որոշեցինք վերաձեւակերպել այդ պարտքը: Դա կիպրական հիմնախնդրի լուծման մեջ մեր իրական ներդրումն է»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հանովերում` մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաեւ հույս է հայտնել, որ «կիպրական տարբերակը», երբ երկրի խոշորագույն բանկերի ներդրողները կորցրեցին իրենց դեպոզիտների մեծ մասը, այլեւս չի կրկնվի: «Ելնում ենք այն բանից, որ սա եզակի դեպք էր, եւ եվրոյի խնդրահարույց գոտիներում ճգնաժամից դուրս գալու նման միջոցներ այլեւս չեն կիրառվի»,- ասել է ՌԴ նախագահը: