|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է եղել «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին:
Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երևանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին և կրտսեր տարիքի 4 անդամներով։
Փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող Սանթրոսյանների ընտանիքը, երկրորդ և երրորդ տեղերում Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններն են։ Հաղթողներին մրցանակներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։