|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ Ուրուգվայի Սենատը կողմ է քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացման օրինագծին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դեկտեմբերին օրենքի նախագիծը հավանության էր արժանացել խորհրդարանի ստորին պալատում, որտեղ կվերադարձվի ` փոփոխություններով հանդերձ, վերջնական հաստատման համար: Եթե այն հաստատվի, Ուրուգվայը կդառնա Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրը եւ աշխարհում քսաներորդը, որը օրինակացրել է միասեռ ամուսնությունները:
Օրենքը թույլ է տալիս զույգերին որոշել, թե ում ազգանունն է կրելու երեխան, հստակեցնում է որդեգրման կանոնները, նաեւ բացառում «ամուսին» եւ «կին» բառերը ամուսնական պայմանագրերում` դրանք փոխարինելով չեզոք` «պայմանավորավող կողմեր» արտահայտությամբ:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան արդեն հայտարարել է, որ ծրագրում է ստորագրել այդ օրինագիծը: