|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերջին կադրային «ռակիրովկաները» բուռն քննարկումների թեմա են դարձել: Գլխավոր դատախազությունում կարծում են, որ Գառնիկիչը հույսեր է փայփայում, թե բարեփոխումների աժիոտաժ ստեղծելով՝ կկարողանա վերանշանակվել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը եւ հավելում, որ ամենաուշագրավը Լոռու դատախազ Կարեն Շահբազյանի և Շիրակի դատախազ Դավիթ Սարգսյանի տեղափոխությունն էր, մինչդեռ համոզմունք կար, որ նրանք ազատվելու են:
Ի դեպ, Շահբազյանի մականունը Էս-Էն-Գե է, բայց հապավումը կապ չունի ԱՊՀ-ի հետ: Պարզապես նրա նշանակվելուց հետո դատախազի հետ առնչվողները նկատել են, որ նախորդից վատն է՝ «Սա նրանից.... է»: