|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ոստիկանությունը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության վերաբերյալ հանդես է եկել որոշ մանրամասների հրապարակմամբ:
Այսպես` դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության:
Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաև կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: