|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գրոհայինները հարձակվել են Փեշավար քաղաքի մոտակայքում գտնվող էլեկտրակայանի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 7 մարդ:
Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն` հարձակմանը մասնակցել են մի քանի տասնյակ գրոհայիններ: Նրանք նաեւ 10 պատանդ են վերցրել, որոնցից 5-ին ավելի ուշ սպանել են: Զոհերի թվում են ոստիկաններ եւ էլեկտրակայանի աշխատակիցներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Գրոհայինները վնասել են էլեկտրակայանի սարքավորումները, այդ պատճառով Փեշավարի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: