|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր առավոտյան կատաղի մարտեր են սկսվել սիրիական ընդդիմության ուժերի եւ բանակի զորամիավորումների միջեւ Դամասկոսի հյուսիսում եւ արեւմուտքում. ըստ Интерфакс-ի` տեղեկացնում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը, որը տեղակայված է Լոնդոնում: Մարտերն ընթանում են Բարզեհ եւ Ջոբար թաղամասերում, նաեւ Աբասիին հրապարակում:
Տեղեկությունների համաձայն` մոտ 5 խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Սիրիացի ապստամբներն արդեն մի քանի ամիս է` փորձում են վերահսկողության տակ առնել Դամասկոսի կենտրոնը, սակայն մշտապես կատաղի դիմադրության են հանդիպում բանակի կողմից: