|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Յալ Քելին (ԱՄՆ) Ադրբեջանում են: Ապրիլի 3-ին նրանց հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ապրիլի 4-ին համանախագահները կհատեն ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը եւ կայցելեն Արցախ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մարտի 19-ին այցելել էին Ստեփանակերտ, իսկ մարտի 20-ին` Երեւան: