|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ռոսկոմպոտրեբնադզորը» նախազգուշացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ղեկավարությանը կայքի էջերից մեկը արգելվածների ցուցակում ներառելու մասին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` «Ռոսկոմպոտրեբնադզորի» ներկայացուցիչ Վլադիմիր Պիկովին արված հղմամբ:
Պիկովի խոսքերով` եթե երեք օրվա ընթացքում նշված կոնտենտը չհեռացնի, «Ֆեյսբուքը» ամբողջությամբ կարգելափակվի Ռուսաստանում: «Ռոսկոմպոտրեբնադզորի» ներկայացուցիչը հստակեցրել է, որ «սև ցուցակում» հայտնվել է օգտատերերից մեկի ստեղծած էջը, որն ինքնասպանության կոչեր է հրապարակում:
Գերատեսչությունը առայժմ պատասխան չի ստացել սոցիալական կայքից: