|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` երկշաբաթյա ընդմիջումից հետո Կիպրոսում բացվել են բանկերը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սակայն երկրի իշխանությունները երկյուղում են, որ մարդիկ կսկսեն զանգվածաբար գումարներ հանել իրենց հաշիվներից: Այդ պատճառով խիստ սահմանափակումներ են սահմանվել`յուրաքանյուր հաճախորդ առձեռն կստանա 300 եվրոյից ոչ ավելի, արտասահման գնալիս կտրվի 1000 եվրո, իսկ 5 հազարից ավելի գործարքների համար կպահանջվի իշխանությունների թույլտվությունը: Արգելվում են նաեւ դրամական փոխանցումներն արտերկիր, չեկերի կանխիկացումը, իսկ վարկային քարտերից արտասահմանում կթույլատրվի հանել ամսական 5 հազար եվրոյից ոչ ավելի: