|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը: Գործարքն իրականացվել է նրա եղբոր՝ Հակոբի միջոցով, ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է: Հովիկ Հովսեփյանի մամուլի խոսնակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որևէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, և Հովիկ Հովսեփյանի ընտանիքը ևս իր մասնաբաժինն ունի այնտեղ: