|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավագանու ընտրություններում կուսակցությունների օգտին ձայներ ապահովելու աշխատանքները մեկնարկել են. գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթին հասած լուրերի, ձայներ ապահովելու գործին լծվել են նաև «Հայինկասացիայի» աշխատակիցները, իսկ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն Կենտրոնական բանկի սեփականությունն է:
Ըստ տրամաբանության, Արթուր Ջավադյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցները պետք է աշխատեին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի օգտին, ակայն արտառոցն այն է, նշում է «Հրապարակը», որ, տարածված լուրերի համաձայն, աշխատում են հօգուտ ԲՀԿ-ի: Թերթը նկատում է, որ «Հայինկասացիայի» աշխատանքի կուրացիան իրականացնում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: