|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կիպրոսի դուրս գալը եվրոյի գոտուց աղետալի հետեւանքներ կունենա. հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը:
«Կիպրոսի դուրս գալը եվրոյի գոտուց, որը նույնն է, թե դուրս գալ Եվրամիությունից, աղետալի կլինի ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական տեսանկյունից: Մենք նույնիսկ չենք մտածում դրա մասին»,- ասել է նախարարը լրագրողներին:
Երկուշաբթի օրը եվրոյի գոտու 17 երկրների ֆինանսների նախարարները նախնական համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` Կիպրոսին ֆինանսական օգնություն են տրամադրելու: Օգնության ձեռք կմեկնի նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը: